ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ճանապարհը կմաքրեմ

Ճանապարհը կմաքրեմ
28.01.2026 | 21:59
Հունվարի 29
Ես Եմ ձեր վահանը:
Մի՛ վախեցեք:
Իմացեք, որ ամեն ինչ կարգին է:
Երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը Իմ կամքից դուրս որևէ բան անի ձեզ: Գիտեմ ապագան, տեսնում եմ մարդկանց սրտերը: Ես ձեզանից ավելի լավ գիտեմ, թե ինչի կարիք ունեք դուք: Բացարձակ վստահություն ունեցեք Իմ նկատմամբ:
Դուք ենթակա չեք ճակատագրի քմայքներին, կամ ուրիշների կողմից այս ու այն կողմ քշվելու:
Դուք առաջնորդվում եք շատ հստակորեն, և նրանք, որ չեն ծառայում ձեր նպատակների իրականացմանը Ես նրանց հեռաացնում եմ ձեր ճանապարհից:
Կարևոր չէ, թե ինչ կպատահի:
Երբեք մի՛ վհատվեք, դուք առաջնորդվում եք:
Զուր տեղը ծրագրեր մի՛ կազմեք: Ես այն կազմել եմ արդեն:
Դուք կատարող եք և ոչ թե` ճարտարապետ:
Առաջ ընթացեք շատ հանդարտ ու մեղմորեն:
Ամեն ինչ ձեր օգուտի համար է կատարվում:
Ամեն բանի համար վստահեք Ինձ:
Գործերը, որ ձեզ համար եմ կատարում, կապահովեն ձեր բոլոր կարիքները:
Ժայռ-Քրիստոսի վրա ձեր հիմքը հաստատելուց և իրեն իրապես հավատալուց հետո և «Նրա մեջ արմատավորվելուց ու հաստատվելուց հետո և Իմ Աստվածությունը, իբրև ձեր կյանքի անկյունաքարը ընդունելուց հետո, պետք է սկսեք կառուցել` իմանալով, որ ամեն ինչ կարգին է:
Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ